среда, 11 мая 2011 г.

Պատանի հրաձիգների հերթական հաղթանակը ...

    Մայիսի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովասարի միջնակարգ դպրոցում այսօր տեղի ունեցավ Գ.Նժդեհի 125 ամյակին նվիրված <Լավագույն հրաձիգ> մրցաշարը:

суббота, 7 мая 2011 г.

Պետական փողերով`պետության դեմ...

   Հեռուստաեթերից մինչև հեռուստադիտողի գիտակցություն  ընկած ճանապարհը կարող է սկսվել 0.5 մետրից ու ձգվել մինչև տվյալ հեռուստադիտողի հյուրասրահի մեծության վերջին սանտիմետրը:
   Չսկսենք քննարկել հեռուստադիտողի հնարավորությունների իրական սահմանը,քանզի հարցը դրա հետ ընդհանրապես կապ չունի:
   Կուզենայի հասարակության ուշադրությունը սևեռել մի հարցի վրա`կամ ավելի շուտ  Հ1-ի եթերում թևերը լայն բացած <Հրեշտակների դպրոց> սերիալի վրա: Դպրոցի մասին ներկայացվող այս պատկերը պարզապես խեղաթյուրում է հասարակական գիտակցությունը: Էլ չեմ ասում երեխաների կողմից անմիջապես սեփականաշնորհվող արտահայտությունները,որոնք  թևավոր արտահայտությունների կարգավիճակ ստանալով մտնում են դպրոց ու տուն:
   Լավ <Էս գեղում մի խելքը գլխին կարգին շոֆեր չկա?> կասեր մեր սերնդի սիրելի Նաջարյանը:Ինչու ոչ-ոք չի հարցնում մեր հեռուստաեթերի տիրակալներին`այ Ախպեր`Դուք ես պետության փողերով քանդում եք պետության տունը:
       Թե դա ոչ-ոքի արդեն չի հետաքրքրում:
     Կա մի հայտնի իմաստություն, համաձայն որի երկրի թագավորը,զորականը,հոգևորականը և ուսուցիչը իրավունք չունեն քնելու:Դպրոցը դա այն սրբազան տարածքն է որտեղ պետք է կրթվի և ձևավորվի այս պետության վաղվա տերը,եթե մենք այսօր հասարակական գիտակցության մեջ լիովին արժեզրկում ենք  դպրոցը <շուկայական այս և նման ֆիլմերով>,ինչ ակնկալիքով ենք վաղը ՄԱՐԴ փնտրելու մեր մեջ...    

воскресенье, 10 апреля 2011 г.

Մարտունու 2-րդ դպրոցի նոր հաղթանակը...

        Ապրիլի 9-ին Մարտունու թիվ 2 միջն դպրոցի թիմը հաղթեց < Հայ Ասպետ > հեռուստախաղում:Մեր թիմը հաղթեց մրցելով Երևանի և Վանաձորի դպրոցների հետ մրցապայքարում:Ասում են ինչպես սկսես ամիսը այնպես էլ կշարունակես:Ապրիլի 1-ին նույն դպրոցի թիմը հաղթեց հրաձգության տարածաշրջանային մրցաշարում և պետք է ներկայացնի Մարտունու տարածաշրջանը մարզային մրցումներում... 

Լաբորոսկոպիկ վիրահատություն Մարտունու Բժշկական կենտրոնում.

                Ապրիլի 9-ին Մարտունու բժշկական կետրոնում կատարվեց լյարդի հեռացման
 վիրահատություն լաբորսկոպիկ եղանակով:Նմանօրինակ վիրահատություն Գեղարքունիքի մարզում կատարվում է առաջին անգամ:Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն` բժշկական գիտությունների թեկնածու Եղիշ Հարեյանը հավատարիմ իր խոստմանը, որը տվել էր բժշկական կենտրոնի տնօրեն նշանակվելիս,ապացուցեց որ ցանկացած իրավիճակում հնարավոր է թարմություն մտցնել բնագավառ:

среда, 6 апреля 2011 г.

среда, 30 марта 2011 г.

Կարտոֆիլի բերք-2011....


Մարտունու քաղաքապետարանը մարտունեցիներին առաջարկում է ցուցակագրվել կարտոֆիլի սերմացուի համար `մեկ կիլոգրամը 420 դրամով:

среда, 23 марта 2011 г.

Մտքեր մաշված կոշիկների մասին

Արդեն հալվող ձյան վրա
Մի հին կոշիկ էր ընկած`
Անտեր,անշուք ու մրսած:

Արդեն հալվող ձյան վրա
Մաշված հետքեր կային շատ,
Բազում անցած ոտքերից հուշեր`անցած-գնացած:

Ու թե կյանքը հարթություն ձյունով ծածկած համարենք,
Որքան հետքեր մարդկային,ճակատագրեր կգտնեք:

Ինչ է կյանքը Տեր Աստված,
Լոկ ոտնահետք մի մաշված....

суббота, 5 марта 2011 г.

Երեք հարված՝ երեք միավոր...

Արգելված որսը շարունակվում է.

Սիգ ձկնատեսակի որսը Սևանա լճում պաշտոնապես արգելված է:Բայց արդյոք ձուկ չեն որսում Գեղարքունյաց ծովում....
  
Պաշտոնապես սիգ ձկնատեսակի որսը  լճում արգելված է,բայց արգելված չէ  մյուս տեսակների `կարասի և խեցգետնի որսը:Եթե որսացանցում հայտնվում է որսի համար արգելված ձկնատեսակը`ինչ է անում ձկնորսը,ազատություն է տալիս առդեն սատկած ձկանը....Իսկ որ լճի հայելին ամեն որ բազմաթիվ ձկնորսական նավակներ են ակոսում`գաղտնիք չէ.... 

Փակված Բաղրամյանը…


Մասիվցի Իսջանյանների բազմանդամ ընտանիքը ստիպված դիմել էր իր սեփականությունը պաշտպանելու  ամենավերջին միջոցին…..10 րոպե` կենդանի շղթան, որը կազմված էր Իսաջանյանների ընտանիքի ծերերից,կանացից և երեխաներից,փակել էր Բաղրամյան պողոտան: