суббота, 7 мая 2011 г.

Պետական փողերով`պետության դեմ...

   Հեռուստաեթերից մինչև հեռուստադիտողի գիտակցություն  ընկած ճանապարհը կարող է սկսվել 0.5 մետրից ու ձգվել մինչև տվյալ հեռուստադիտողի հյուրասրահի մեծության վերջին սանտիմետրը:
   Չսկսենք քննարկել հեռուստադիտողի հնարավորությունների իրական սահմանը,քանզի հարցը դրա հետ ընդհանրապես կապ չունի:
   Կուզենայի հասարակության ուշադրությունը սևեռել մի հարցի վրա`կամ ավելի շուտ  Հ1-ի եթերում թևերը լայն բացած <Հրեշտակների դպրոց> սերիալի վրա: Դպրոցի մասին ներկայացվող այս պատկերը պարզապես խեղաթյուրում է հասարակական գիտակցությունը: Էլ չեմ ասում երեխաների կողմից անմիջապես սեփականաշնորհվող արտահայտությունները,որոնք  թևավոր արտահայտությունների կարգավիճակ ստանալով մտնում են դպրոց ու տուն:
   Լավ <Էս գեղում մի խելքը գլխին կարգին շոֆեր չկա?> կասեր մեր սերնդի սիրելի Նաջարյանը:Ինչու ոչ-ոք չի հարցնում մեր հեռուստաեթերի տիրակալներին`այ Ախպեր`Դուք ես պետության փողերով քանդում եք պետության տունը:
       Թե դա ոչ-ոքի արդեն չի հետաքրքրում:
     Կա մի հայտնի իմաստություն, համաձայն որի երկրի թագավորը,զորականը,հոգևորականը և ուսուցիչը իրավունք չունեն քնելու:Դպրոցը դա այն սրբազան տարածքն է որտեղ պետք է կրթվի և ձևավորվի այս պետության վաղվա տերը,եթե մենք այսօր հասարակական գիտակցության մեջ լիովին արժեզրկում ենք  դպրոցը <շուկայական այս և նման ֆիլմերով>,ինչ ակնկալիքով ենք վաղը ՄԱՐԴ փնտրելու մեր մեջ...    

Комментариев нет:

Отправить комментарий