среда, 30 марта 2011 г.

Կարտոֆիլի բերք-2011....


Մարտունու քաղաքապետարանը մարտունեցիներին առաջարկում է ցուցակագրվել կարտոֆիլի սերմացուի համար `մեկ կիլոգրամը 420 դրամով:
Եթե հաշվարկենք որ միջին հնարավորության տեր մարտունեցին ունի մոտավորապես 0.1 հեկտար հողամաս և դա ցանելու համար առնվազն 400 կգ կարտոֆիլի սերմացու է պետք,ապա 0.01 հեկտար հողամասի համար կպահանջվի 40 կգ սերմացու:Պարզ մաթեմատիկական հաշվարկով միայն սերմացուն կարժենա 170.000 դրամ:

Վերոնշվածին գումարում ենք 2 պարկ ազոտական պարարտանյութ`յուրաքանչյուրը 10.000-ական դրամով:Առայժմ ունենք 190.000 դրամի ծախս,որը ցավոք դեռ միայն սկիզբն է:Եթե հողամասը վարվի տրակտորով, ապա, հաշվի առնելով այսօրվա գյուղտեխնիկայի և դիզվառելիքի գները, 4.000-ից 5.000 դրամ էլ է պետք գումարել:

Հիմա կասեք` կարտոֆիլը շուկայում արժե 250-ից 300 դրամ,թող վճարի:Բայց նախանցյալ տարվա դառը փորձը 2010-ին գյուղացուն ստիպեց հետ կանգնել մեծամասշտաբ ցանքերից,և հողը մեծամասամբ մնաց առանց օգտագործման:Եվ շատ-շատերն այսօր ոչ միայն շուկայի համար կարտոֆիլ չունեն,այլ նույնիսկ սերմացու:

Այսինքն այս պահին, երբ ցանքսը սարերի հետևում չէ,գյուղացին 200.000 դրամ գումար պետք է ունենա իր բազմաթիվ անցքերով հարուստ կարկատած գրպանում:Բայց նման գումարի առկայության մասին այսօր շատ-քչերը կարող են խոսել:Ինչ է մնում` ցանե՞լ այստեղից-այնտեղից մի կերպ հայթայթած կասկածելի ծլունակությամբ սերմացուն և սպասել թե ինչ "ձյուն է մաղելու գյուղացու բաց գլխին" աշնանը...

Комментариев нет:

Отправить комментарий