Արդեն հալվող ձյան վրա
Մի հին կոշիկ էր ընկած`
Անտեր,անշուք ու մրսած:
Արդեն հալվող ձյան վրա
Մաշված հետքեր կային շատ,
Բազում անցած ոտքերից հուշեր`անցած-գնացած:
Ու թե կյանքը հարթություն ձյունով ծածկած համարենք,
Որքան հետքեր մարդկային,ճակատագրեր կգտնեք:
Ինչ է կյանքը Տեր Աստված,
Լոկ ոտնահետք մի մաշված....
Комментариев нет:
Отправить комментарий