суббота, 5 марта 2011 г.

Փակված Բաղրամյանը…


Մասիվցի Իսջանյանների բազմանդամ ընտանիքը ստիպված դիմել էր իր սեփականությունը պաշտպանելու  ամենավերջին միջոցին…..10 րոպե` կենդանի շղթան, որը կազմված էր Իսաջանյանների ընտանիքի ծերերից,կանացից և երեխաներից,փակել էր Բաղրամյան պողոտան:


Իսաջանյաններին կոպիտ կերպով զրկել էին իրենց սեփականությունը հանդիսացող հողամասից:Ըստ ակցիայի մասնակիցներից մեկի`որը իր անունը չէր ցանկացել հրապարակել`առավոտյան Մասիվ թաղամասի Միկոյան 10 հասցեում գտնվող իրենց արտադրամասին հարող տարածքը պտղատու ծառերով,որը նույնպես Իսաջանյանների սեփականությունն է շրջափակվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Երևույթը պատճառաբանվել է հողամասով ճանապարհ անցնելու հանգամանքով:Ոստիկանները ծեծել են Իսաջանյաններին,խլել են տեսախցիկը:Երեխաները նույնպես չեն խուսափել մուշտիներից:

Комментариев нет:

Отправить комментарий