Մայիսի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովասարի միջնակարգ դպրոցում այսօր տեղի ունեցավ Գ.Նժդեհի 125 ամյակին նվիրված <Լավագույն հրաձիգ> մրցաշարը:
Մասնակցում էին մարզի 5 տարածաշրջաններում հաղթած թիմերը:Ընդհանուր 160 միավորով մարզային փուլում հաղթեց Մարտունու թիվ 2 միջն դպրոցի պատանի հրաձիգների թիմը:Մրցաշարի լավագույն հրաձիգներ ճանաչվեցին Արմեն Մնացականյանը` տղաներից և Ռոզա Հարությունյանը `աղջիկներից երկուսն էլ Մարտունու թիվ 2 դպրոցի թիմից:Երկրորդ հորիզոնականում էր Գավառի տարածաշրջանի Լճափի միջն.դպրոցի թիմը 155միավորով,երրորդ տեղում էր Ճամբարակի տարածաշրջանը ներկայացնող Դարանակ-Փամբակի թիմը 152 միավորով:Հաղթանակած թիմը կներկայացնի Գեղարքունիքի մարզը հունիսի 7-11 Երևանում կայանալիք հանրապետական`եզրափակիչ փուլում:
Комментариев нет:
Отправить комментарий